12 հունվարի 2018 - 10:45 AMT
Թեհրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել

Թեհրանի Սբ Սարգիս Մայր եկեղեցում հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղա սարկավագների հետ միասին օգնել պատարագչին: Այս մասին գրում է Իրանում գործող հայկական «Արևելք» պարբերականը:

Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանին օգնել են սարկավագի հագուստով կանայք:

Թեհրանի հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Սարկավագների հիմնական պարտականություններն են՝ խնկարկելը, պատարագին Ավետարան կարդալը, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդելը։