Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը, չնայած հավաստիացումներին, որ Զինեդին Զիդանը վայելում է իր վստահությունը, արդեն որոշել է ֆրանսիացի մարզչի ճակատագիրը: «Ռեալի» գլխավոր մարզիչը կհեռանա պաշտոնից, նույնիսկ եթե 3-րդ անգամ անընդմեջ հաղթի Չեմպիոնների լիգայում:
Որպես Զիդանի հետնորդ Պերեսը ցանկանում է տեսնել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին: «Ռեալն» արդեն սկսել է բանակցությունները 57-ամյա գերմանացու հետ, և ակումբում լավատեսորեն են տրամադրված, հայտնում է Eurosport-ը Sport.es-ի վրա հղումով:
Որպես այլընտրանք Լյովին դիտարկվում է Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը «Տոտենհեմից»:
Լյովը ղեկավարում է Գերմանիայի հավաքականը 2006-ից: Նրա ղեկավարությամբ գերմանացիները 6 մրցաշարում հասել են կիսաեզրափակչին՝ հաղթելով 2014-ի աշխարհի առաջնությունում և 2017-ի Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարում:
Զիդանը գլխավորում է «Ռեալը» 2016-ի հունվարից: Նրա ղեկավարությամբ թիմը 2 անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում, սակայն 2017/18 խաղաշրջանից հետո մադրիդյան ակումբը հետ է մնում «Բարսելոնայից» 16 միավորով:
Ընթերցեք նաև.Զիդան. Չեմ կարող մտածել «Ռեալում» 2-3 տարվա մասին