12 հունվարի 2018 - 12:12 AMT
Հունվարի 14-ից 4-6 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում`hունվարի 12-ի ցերեկը և 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 12-ի ցերեկը և 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը հնարավոր են, 14-ի ցերեկը, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: