1 մարտի 2008 - 22:29 AMT
Երեւանում նորից բախումներ են տեղի ունեցել ընդդիմության եւ ոստիկանության միջեւ
Երեւանում` Մեսրոպ Մաշտոց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում, տեղի է ունեցել բողոքի ցույցի մասնակիցների եւ իրավապահների հերթական բախումը: Բախումների արդյունքում, մետաղյա ձողերով զինված ցուցարարներին հաջողվել է ետ մղել ոստիկաններին: Որոշ ոստիկաններից ցուցարարները հափշտակել են ռետինե մահակները եւ վահանները: Հրդեհվել են մի քանի ոստիկանական մեքենաներ, ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Բախումից հետո ոստիկանները դուրս են բերվել Մաշտոցի պողոտայից, հաղորդում է Regnum-ը: Իրավապահները հանրահավաքը ցրելու փորձ են ձեռնարկել, լուսածրող գնդակներով զգուշացնող կրակահերթ է արձակվել: