Եղանակային անբարենպաստ պայմանների հետևաքով հետաձգվել են դեպի ՀՀ և ՀՀ-ից մի շարք ուղղություններով չվերթներ:
«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ հետաձգվել են Կիևից, Մոսկվայից, Վորոնեժից, Դուբայից և Թեհրանից դեպի Երևան մի շարք թռիչքներ:
Հայաստանից հետաձգվել են դեպի Մոսկվա և Դուբայ մի շարք չվերթներ:
Վերջին ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Վիեննայից ժամը 04:27-ին, իսկ Հայաստանից վերջին չվերթը գրանցվել է ժամը 03:51-ին: