13 հունվարի 2018 - 11:18 AMT
Տիգրան Մեծի պողոտայի մի մասում մինչև հունվարի 20-ը երթևեկությունը կսահմանափակվի

Մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես Երևանի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածում երթևեկությունը կսահմանափակվի: Սահմանափակումը գործում է հունվարի 12-ի ժամը 20:00-ից:

Դա պայմանավորված է ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով:

Տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: