13 հունվարի 2018 - 13:00 AMT
Samsung-ը ցուցադրել է ծալվող էկրանով հեռախոսի նախատիպը

Հարավկորեական Samsung ընկերությունն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած CES-2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում փակ հանդիպում է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է Galaxy X ծալվող էկրանով հեռախոսի նախնական օրինակը: Այս մասին գրում է LetsGoDigital կայքը:

Galaxy X- ը կունենա 7,3 դյույմանոց անկյունագծով ծալվող էկրան:

Ըստ որոշ լուրերի, այն կթողարկվի նոյեմբերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Samsung ընկերությունը 2018-ին կթողարկի իր առաջին երկկողմանի ծալվող էկրանով Galaxy X սմարթֆոնը: Սմարթֆոնը սկզբնական շրջանում կթողարկվի սահմանափակ թվով: