13 հունվարի 2018 - 14:45 AMT
Արամ Ա-ն Բեյրութի քաղաքապետի հետ քննարկել է քաղաքի զարգացման ծրագրերը

Հունվարի 12–ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին այցելել է Բեյրութի քաղաքապետ Զիատ Շպիպը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բեյրութի զարգացման առաջիկա ծրագրերը։

Շապիպին ուղեկցում էր Բեյրութի քաղաքապետարանի անդամ Արամ Մալյանը։

Վեհափառը իր զորակցությունն է հայտնել Բեյրութի զարգացմանը նպաստող ծրագրերին և աշխատանքներին, ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքէջում։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են կաթողիկոսարանի տարածքում և մոտիկից ծանոթացել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության առաքելությանը։

Բեյրութի քաղաքապետարանի հանձնաժողովում 3 հայ պատգամավոր կա։