13 հունվարի 2018 - 15:22 AMT
Ադրբեջանում ՌԴ երիտասարդ գիտնական է անետացել. Նա հայտնվել էր զորամասի տարածքում

Ադրբեջանում անհետացել է ՌԴ քաղաքացի, ՌԳԱ Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը: Այդ մասին հայտնել են երիտասարդ գիտնականի ընկերները:

Չուլկովը հունվարի 3-ին ժամանել է Գյանջա և իջևանել մասնավոր հյուրանոցում: Ըստ տան տիրոջ, հունվարի 5-ին նա շարժվել է դեպի Գյոյգյոլ լիճը՝ ուսումնասիրելու նպատակով: Չուլկովը չի հետևել տաքսիից օգտվելու խորհրդին, գնացել է ոտքով և այլևս չի վերադարձել, գրում է Gazeta.ru-ն:

Դեպի լիճ տանող ճանապարհին զորամաս է տեղակայված, որի տարածքում է, հավանաբար, հայտնվել Չուլկովը: Որոշ ժամանակ անց հյուրանոց են եկել ԱԾ աշխատակիցներ, խուզարկել են նրա սենյակն ու առգրավել իրերը:

Հունվարի 9-ին զինվորականները հայտնել են տան տիրոջը, որը ազատ են արձակել Չուլկովին, սակայն վերջինս այդպես էլ չի հայտնվել հյուրանոցում, դուրս չի եկել համացանց և չի պատասխանում հեռախոսազանգերին:

Չուլկովը պետք է մեկներ Ադրբեջանից հունվարի 10-ին, սակայն ավիաընկերությունում հայտնել են, որ նա ինքնաթիռ չի նստել:

Այժմ երիտասարդին որոնում են նրա գործընկերներն ու հարազատները: