13 հունվարի 2018 - 16:20 AMT
«Օսկարի» թեկնածուների ընտրությունն ավարտվել է

Ամերիկյան կինոակադեմիան հունվարի 12-ին ավարտել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդ ֆիլմերի ընտրությունը: Այս մասին գրված է կինոակադեմիայի Twitter-ի միկրոբլոգում:

Հունվարի 23-ին կհայտարարվեն բոլոր անվանակարգերում ներկայացված թեկնածուները:

Հաղթողների ընտրության համար վերջնական քվեարկությունը կկայանա փետրվարի 20-27-ը: Հաղթողները հայտնի կդառնան մարտի 4-ին Լոս Անջելեսում՝ «Օսկար» ամենամյա 90-րդ մրցանակաբաշխության արարողությանը:

Ավելի վաղ, կազմակերպիչները հայտնել էին, որ «Լավագույն ֆիլմ» անվանագարկում ընդգրկվելու համար պայքարել է 341 լիամետրաժ ֆիլմ: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ընդգրկվելու հայտ է ստացվել 92 երկրից: