2 մարտի 2008 - 01:50 AMT
Հայաստանի իշխանությունները մտադիր չեն պարետային ժամ հայտարարել Երեւանում
Ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար պարետային ժամը կարող է շատ խնդիրներ առաջացնել բնակիչների համար, Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հենց այդ պատճառով, նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները որոշել են սահմանափակվել այն կետերով, որոնք ներկայացված են արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում: «Մենք ձգտել ենք նվազագույն անհանգստություններ պատճառել Երեւանի բնակիչներին»,- նշել է նա: Պատասխանելով իշխանությունների հետագա գործողությունների մասին հարցին, հանրահավաքների շարունակության դեպքում` Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Մեզ հիմա արդեն այնքան հանրահավաքները չեն, որ անհանգստացնում են: Բողոքի ցույցերի ընդհանուր զանգվածից առանձնանում են խմբեր, որոնք սկսել են թալանով զբաղվել: Դա հոյակապ ցուցադրում է` ինչ կոնտինգենտ էր հավաքվում այդ բողոքի ցույցերին: Իհարկե, ցուցարարների շարքում կան մարդիկ, ովքեր մասնակցում են գաղփարական նկատառումներից ելնելով: Սակայն, կան մարդիկ, ովքեր իրենց սեփական շահերն են հետապնդում»: