15 հունվարի 2018 - 17:15 AMT
Նյու Յորքի փողոցներից մեկը կկրի «Հայաստանի ուղի» խորհրդանշական անվանումը

Նյու Յորքի Բեյսայդ շրջանի 2010-րդ փողոցի մի հատվածն այսուհետ կկրի «Հայաստանի ուղի» խորհրդանշական անվանումը: Այդ մասին հայտնել է Բեյսայդի Սրբոց նահատակաց եկեղեցու քահանա Աբրահամ Մալխասյանը:

Գաղափարը ծնվել էր դեռևս 2015-ին, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցի հանձնախումբը սկսեց ծրագրել տարվա միջոցառումները, գրում է Armenian Mirror-Spectator-ը:

Նշվում է, որ բավականին տևական ժամանակ պահանջվեց նպատակին հասնելու համար և տեսնելու, որ փողոցն անվանակոչվել է «Հայաստանի ուղի» Քուինսի հայ համայնքի պատվին: