15 հունվարի 2018 - 13:09 AMT
Հարձակում Պերմի դպրոցի վրա. 9 վիրավոր երեխա կա, այդ թվում՝ հայազգի

Դիմակավոր 2 երիտասարդ, ըստ որոշ տվյալների դպրոցի նախկին և ներկայիս աշակերտներ, ներխուժել էՊերմի թիվ 127 դպրոց և հարձակվել աշակերտների վրա: 9 աշակերտ և ուսուցչուհին դանակահարվել են: Այդ մասին հայտնել է ՌԴ Պերմի երկրամասի տարածքային անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Ելենա Դուբինինան:

Տուժածների թվում է նաև 10-ամյա Մենուա Աբրոյանը, հայտնում է Telegram-канал Mash-ը:

Աբրոյանը և տուժածների մեծ մասը 4-րդ դասարանի աշակերտներ են:

Ըստ տարածաշրջանային առողջապահության նախարարության, տուժածներից 2-ը՝ ուսուցչուհին ու 16-ամյա աշակերտը, ծանր վիճակում են: Նրանք վիրահատվում են, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ընդհանուր առմամբ տուժել է 15 մարդ, որոնցից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել առանձին առարկաների խորացված ուսուցմամբ թիվ 147 դպրոցում Երևանի ժամանակով 09:19-ին:

Հարձակման կասկածյալներին արդեն ձերբակալել են, նրանց դրդապատճառները պարզվում են: Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ պարզվել է հարձակվողներից մեկի ինքնությունը: Դա նույն դպրոցի աշակերտ, 16-ամյա Լև Բիջակովն է: 2005-ին նա մասնակցել է ֆիզիկայի օլիմպիադային, իսկ ուսուցիչները նշել են նրա բարձր մտավոր ունակությունները:

Ինչպես գրում է 59.ru-ն, դպրոցում պահնորդական պարտականություններն իրականցնող աղջիկը չի կարողացել կանգնեցնել հանցագործներին: Աշակերտներից մեկի ծնողը պատմել է, որ հարձակման հետևանքով տուժել է քիմիայի ուսուցչուհին: Նա հավելել է, որ հանցագործները հարվածները հասցրել են հիմնականում տուժածների պարանոցներին:

Տեղում աշխատում են ԱԻՆ և տարածքային անվտանգության նախարարության աշխատկիցները: