16 հունվարի 2018 - 11:21 AMT
Պիզելին «Ակտոբե» վերադառնալու դեպքում պատրաստ է 2 անգամ քիչ վարձատրվել

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ղազախական «Ակտոբե» տեղափոխության դեպքում պատրաստ է երկու անգամ ավելի քիչ վարձատրվել, քան սաուդական «Ալ-Շաբաբում»: Ղազախստանյան Sports.kz կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ֆուտբոլիստի ներկայացոիցիչ Տիգրան Մկրտչյանը:

«Պիզզելին շատ է ցանակնում վերադառնալ ակումբ՝ իր հին ընկերների մոտ»,- ասել է նա:

33-ամյա ֆուտբոլիստը 2014-2017 թվականներին խաղացել է «Ակտոբեում»: Ղազախական ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 60 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ: