16 հունվարի 2018 - 11:45 AMT
Տաջիկստանի հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիրը վավերացվել է

Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին միաձայն կողմ է քվեարկել 92 պատգամավոր:

Համաձայնագրով 6 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդմիջումներով մնալ մյուս երկրում, բայց ոչ ավելի, քան 90 օր: Համաձայնագրում հստակեցված է, որ սա այն դեպքում, եթե պետությունը իր օրենսդրությամբ ավելի դյուրին պայմաններ չի ստեղծում: