Թալինի ավագ դպրոցի Armath լաբորատորիայի սաները համալրված իրականության (АR) հավելված են ստեղծել։ Այն կոչվում է Zoomar և Play Store-ում հասանելի կլինի փետրվարին:
Այն թույլ է տալիս առանց հատուկ տեխնոլոգիական հմտություններ ունենալու, գործի դնել երևակայությունը և ստեղծել սեփական լրացված վիրտուալ իրականությունը:
Համալրված իրականության տեխնոլոգիան (անգլ. augmented reality, AR — ընդլայնված իրականություն) մարդու տեսադաշտ է մտցնում լրացուցիչ տեսողական տեղեկատվություն՝ նպատակ ունենալով լրացնել շրջապատի մասին ինֆորմացիան ու բարելավել դրա ընկալումը։