Խառը ոճի մարտարվեստի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը զրկվել է թեթև քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսից: Այդ մասին հայտնել է իրավիճակին իրազեկ աղբյուրը:
«Քոնորը զրկվել է տիտղոսից, քանի որ երկար ժամանակ չի պաշտպանել այն»,-ասել է աղբյուրը, գրում է ՏԱՍՍ-ը:
Մաքգրեգորը վերջին մենամարտը UFC-ում անցկացրել է UFC 205 մրցաշարում 2016-ի նոյեմբերին՝ տեխնիկական նոկաուտով 2-րդ ռաունդում հաղթելով ամերիկացի Էդդի Ալվարեսին: 2017-ի հունվարի 27-ին նա մենամարտել է բռնցքամարտի կանոններով ամերիկացի Ֆլոյդ Մեյուեզերի հետ՝ պարտվելով տեխնիկական նոկաուտով 10-րդ ռաունդում:
Ըստ UFC նախագահ Դեյնա Ուայթի, Մաքգրեգորը տիտղոսային մենամարտի իրավունք կստանա առաջնությունում՝ ելույթները վերսկսելուց անմիջապես հետո:
Մաքգրեգորը 24 հանդիպում է անցկացրել խառը մենամարտերում՝ 21 հաղթանակ տանելով, որից 18-ը՝ վաղաժամ, և 3 պարտություն կրելով: UFC առաջնության առաջին տիտղոսը նա նվաճել է 2015-ին: Նա առաջինն էր պատմության մեջ, որը 2 տիտղոսի արժանացավ տարբեր քաշային կարգերում միաժամանակ: Սակայն, նոյեմբերի 27-ին հայտարարվեց, որ իռլանդացին զրկվել է UFC չեմպիոնի կոչումից կիսաթեթև քաշում՝ զիջելով այն բրազիլացի Ժոզե Ալդոյին: