17 հունվարի 2018 - 18:28 AMT
2017-ին ՀՀ ճանապարհների վրա 53 մլրդ դրամ է ծախսվել

2017 թվականին Հայաստանում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 53 մլրդ դրամ, որից 11,6 մլրդ դրամը հատկացվել է պետական բյուջեից: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի - Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 ճանապարհահատվածներում իրականացվել են 860 մլն դրամի նորոգման աշխատանքներ:

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով 2017-ին ծախսվել է 21,3 մլրդ դրամ:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհացանցի ծրագրերով 2017-ին ծախսվել է 6,7 մլրդ դրամ: Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով հատկացվել է 13,1 մլրդ դրամ: