18 հունվարի 2018 - 10:40 AMT
Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է՝ վիճկաը միջին ծանրության է, հայտնում է ռուսական Հինգերորդ ալիքն իր աղբյուրի վրա հղումով:

Նշվում է, որ նրա գիտակցությունը տեղն է: Ըստ աղբյուրի, հոսպիտալացման պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները: Ենթադրվում է, որ դերասանի վիճակի վատթարացման պատճառ է դարձել վերջին օրերի լարված աշխատանքը՝ թատրնում նոր ներկայացում են բեմադրում:

Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: