18 հունվարի 2018 - 12:21 AMT
Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է գեղասահքի ԵԱ որակավորման փուլը

Մոսկվայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հունվարի 17-ին կարճ ծրագրով հանդես են եկել տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 36 մարզիկների մեջ զբաղեցրել 14-րդ տեղը: Դա լավագույն արդյունքն է նրա կարիերայում:

Հայ գեղասահորդը վաստակած 69.49 միավորով անհատական ռեկորդ է սահմանել: Հայրապետյանը 24 լավագույն մարզիկների թվում հաղթահարել է որակավորման փուլը և հունվարի 19-ին հանդես կգա կամավոր ծրագրով, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կարճ ծրագրի արդյունքներով ուժեղագույնների եռյակը կազմում են՝ Խավիեր Ֆերնանդեսը (Իսպանիա, 103.82), Դմիտրի Ալիևը (ՌԴ, 91.33), Դենիս Վասիլևը (Լատվիա, 85.11):