18 հունվարի 2018 - 16:27 AMT
Էներգետիկայի նախարարը հրաժարական է տվել

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանըհրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը։

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը՝ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել», - ասաց նա՝ չմանրամասնելով հրաժարականի պատճառները:

Այդ պաշտոնին նշանակվել է 2016թ․ սեպտեմբերի 20-ին։ Մինչ այդ եղել էր «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն։