19 հունվարի 2018 - 10:36 AMT
Ապրիլից Երևան-Քյոլն թռիչքներ կիրականացվեն

«Արմենիա» ավիաընկերությունը սկսկելու է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի գերմանական Քյոլն: Երևան-Քյոլն-Երևան չվերթը կկմեկնարկի ապրիլի 24-ից:

Թռիչքները կիրականացվեն երեքշաբթի և ուրբաթ օրերին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

2017-ի դեկտեմբերի 25-ի տվյալներով թվականին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 2 495 500 մարդ։ՀՀ-ից դեկտեմբերի դրությամբ 28 ավիաընկերություն իրականացնում է կանոնավոր օդային փոխադրումներ՝ ամեն օր կատարելով 30-35 չվերթ։