19 հունվարի 2018 - 12:32 AMT
The Telegraph. Սանչեսի գործակալը 13,5 մլն եվրո կստանա ՄՅՈւ տրանսֆերի համար

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալ Ֆերնանդո Ֆելիչևիչը 13,5 մլն եվրո միջնորդավճար կստանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Գումարը գործակալին կվճարի մանչեսթերյան ակումբը, հայտնում է Eurosport-ը The Telegraph-ի վրա հղումով:

Սանչեսը ՄՅՈւ կարող է տեղափոխվել արդեն հունվարի 19-ին: Գործարքի պայմանների համաձայն, «Արսենալ» կտեղափոխվի ՄՅՈւ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Սանչեսի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2018-ի ամառը: ՄՅՈւ-ն երկրորդն է ԱՊԼ-ում 2017/18թթ. խաղաշրջանում՝ հետ մնալով առաջատար «Սիթիից» 15 միավորով: