19 հունվարի 2018 - 14:43 AMT
National Geographic-ը ցուցադրել է իր շապիկների 130 տարվա էվոլյուցիան

National Geographic-ը 2 րոպե տևողությամբ տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են փոխվել ամսագրի շապիկները 1888-ից ի վեր, երբ ԱՄՆ Ազգային Աշխարհագրական ընկերակցությունը թողարկեց առաջին համարը:

Տեսահոլովակը նվիրված է ամսագրի 130-ամյակին, որը նշվելու է 2018-ին, գրում է Bird in Flight-ը:

Ինչպես երևում է տեսանյութից, առաջին տասնամյակներին National Geographic-ի քավերները միայն տեքստ էին պարունակում: Իրավիճակը փոխվել է միայն XX դարի կեսերին, երբ շապիկների վրա սկսեցին գունավոր պատկերներ հայտնվել, իսկ հետո արդեն՝ լուսանկարներ: