19 հունվարի 2018 - 16:27 AMT
Instagram-ում արդեն հնարավոր է հետևել օգտատերերի ակտիվությանը

Instagram լուսանկարչական ծառայության թիմն առանց ավելորդ աղմուկի նոր գործառույթ է գործարկել՝ iOS-ի և Android-ի հավելվածներում տեսանելի է դարձել օգտատերի ակտիվության մասին գրառումը:

Քանի որ պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել, գործառույթը դեռևս փորձարկվում է և կարող է հասանելի լինել ոչ բոլոր օգտատերերի համար: Գործառույթն ակտիվ է հավելվածի կարգաբերումներում, ցանկության դեպքում այն կարելի է անջատել, որպեսզի մյուս օգտատերերը չկարողանան տեսնել, թե երբ եք եղել համացանցում, գրում է Ferra.ru-ն:

Գրառումները տեսանելի են Instagram Direct-ում: Օգտատերերի գրառումներին կարող են հետևել միայն նրանք, ովքեր ևս բաժանորդագրված են, ոչ թե նրա հետևորդները կամ օգտատերերը, որոնց հետ նա շփվել է Direct-ի միջոցով:

iOS-ի և Android-ի համար Instagram-ն անվճար ներբեռնելու համար հասանելի է App Store-ում և Google Play-ում: