19 հունվարի 2018 - 16:03 AMT
Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանն անվավեր է ճանաչվել

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի ապահարզանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ անվավեր է ճանաչվել: Այդ մասին հայտարարել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը:

2017-ի նոյեմբերին հայտարարվել էր, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պաշտոնապես բաժանվել են:

Իրավաբանը պատմել է, որ 2017-ի վերջում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ապահարզանի մասին դատարանի որոշումը:

«2017-ի դեկտեմբերի 27-ին լրանում էր ապահարզանի մասին դատարանի որոշման մեկ ամիսը, որից հետո այն ուժի մեջ պետք է մտներ, սակայն կողմերից յուրաքանչյուրը կարող էր բողոքարկել այն: Վիտալինան օգտվել է այդ իրավունքից»,-ասել է նա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ըստ փաստաբանի, Վիտալինայի բողոքարկումը չի հիմնավորել, քանի որ ապահարզանը տեղի էր ունեցել փոխադարձ համաձայնությամբ: «Սակայն, նա իրավունք ուներ բողոքարկել, իսկ դատարանը պարտավոր է ընդունել բողոքն ու քննել: Քանի որ քննությունն ավարտվելու է փետրվարին, այսօրվա դրությամբ Ջիգարխանյանը և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսիններ են»,-ասել է փաստաբանը:

Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել: Սկզբից ասվում էր, որ նա բողոքում է սրտից, հետո պարզաբանվեց, որ ոտքի ցավեր է ունեցել: Ըստ դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանի, բժիշկները որոշել են հոսպիտալացնել դերասանին՝ վախենալով բարդություններից:

Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: