20 հունվարի 2018 - 12:39 AMT
Ամուսնությունների թիվն Արցախում աճել է

Ամուսնությունների թիվն Արցախում աճել է: 2017-ին գրանցվել է 961 ամուսնության 2016-ի 934-ի փոխարեն:

Ըստ ԱՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնի, ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 28, իսկ կանանցը՝ 23, գրում է «Արցախպրեսը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017 թվականին Արցախում կատարվել է թվով 227 ամուսնալուծության ակտային գրանցում՝ նախորդ տարվա 168-ի փոխարեն: Ամուսնալուծվողների միջին տարիքը կազմում է 33: Ամուսնալուծության գրանցման համար ավելի հաճախ դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 153 զույգ ունի անչափահաս երեխա:

2017 թվականին ԱՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման թույլտվության թվով 23 նյութ: