20 հունվարի 2018 - 16:49 AMT
Գիտնականները Մարսի վրա աճող բանջարեղենի սերմեր են ստեղծել

Իռլանդացի գիտնականները բանջարեղենի հատուկ սերմեր են ստացել, որոնք կարող են աճել Մարսի վրա: Այս մասին գրում է ռուսաստանյան Life.ru կայքը:

Մոտ ապագայում նախատեսվում է Լիմերիկի տեխնոլագիական համալսարանի գիտնականների աճեցրած բանջարեղենը ուղարկել Անտարկտիկայի կայան՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում ուսումնասիրությունների համար:

Լոլիկը, վարունգը, հազարի և սպանախի սերմերը կենթարկվեն բոլոր հնարավոր փորձարկումների՝ թերությունները բացահայտելու համար:

Մթերքները քիչ ջրի կարիք ունեն, ինչպես նաև դիմացկուն են ցածր ջերմաստիճանի պայմաններում: