22 հունվարի 2018 - 11:13 AMT
BBC. Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» կհաստատվի հունվարի 22-23-ին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես տեղի կունենա հունվարի 22-ին կամ 23-ին։

Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է BBC Sport-ի թղթակից Դեյվիդ Օրնսթինը։

Նա հայտնել է նաև, որ Մխիթարյանին փոխանակում են լոնդոնյան ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ՝ առանց մանկունիանցիների կողմից հավելավճարի։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ Մխիթարյանի տեղափոխումն «Արսենալ» լոնդոնյան ակումբի հարձակվող Ալեքսիս Սանչեսին ՄՅՈՒ-ին վաճառելու գործարքի մասն է։

Ըստ Օրնսթինի, տրանսֆերի թղթաբանությունն ավարտված է, իսկ 2 խաղացողների աշխատանքային թույլտվությունները շուտով կթարմացվեն։

Հունվարի 21-ին Մխիթարյանին ու իր գործակալ Մինո Ռայոլային տեսել են Լոնդոնի օդանավակայանում։ Հայ ֆուտբոլիստը, բազմաթիվ աղբյուրների համոզմամբ, «Արսնալում» բուժզննում էր անցնում։

Photo. Sky Sports