ԵԼՔ խմբակցությունը կհանդիպի իշխող Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նրա վստահեցնում է, որ հանդիպումը չի անդրադառնա ԵԼՔ խմբակցության ձայնի վրա:
«Եթե Արմեն Սարգսյանը համապատասխանում է այդ չափանիշներին, ապա թող ՀՀԿ-ն այդ 18 ձայնը տա մեզ, որպեսզի մենք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրենք, կլինի ժողովրդավարական և այլընտրանքային», - հավելել է խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորդ Գորգիսյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայները չեն բավականացնում առաջին փուլով Արմեն Սարգսյանին ընտրելու համար, և այդ պարագայում խորհրդարանական որ ուժն է օգնելու ՀՀԿ-ին, Արարատ Միրզոյանը պատասխանել է՝ «Ծառուկյան» խմբակցությունը:
«Եթե ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն իրար հետ այդ թիվը չեն կարողանում կազմել, ԵԼՔ-ը դեմ է, էլ ո՞վ է մնում, իհարկե գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ՝ Ծառուկյան խմբակցությունը»,- ասել է նա: