4 մարտի 2008 - 15:43 AMT
Վիկտոր Սողոմոնյան. Այժմ ընդդիմության հետ երկխոսության հնարավարության մասին խոսելու իմաստ չկա
Ընդդիմության հետ երկխոսության հնարավորություն կար մինչեւ զանգվածային անկարգությունները Երեւանում, այժմ այդ մասին խոսելու իմաստ չկա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախընտրական արշավի ժամանակ բազմաթիվ անգամներ առաջարկվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն նա կտրականապես հրաժարվում էր: «Իսկ այժմ, կրկնում եմ, դա անիմաստ է: Ինչի մասին կարելի է խոսել մարդկանց հետ, ովքեր անկարգություններ սադրեցին, ինչը հանգեցրեց մարդկային զոհերի: Ես նաեւ պաշտոնապես լիազորված եմ հայտարարելու, որ մարտի 1-2 Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների համար բոլոր մեղավորները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ»,- ընդգծել է Սողոմոնյանը: