22 հունվարի 2018 - 17:53 AMT
Արոնյանը կմասնակցի Tradewise Chess Festival-ին

Հունվարի 23-ից փետրվարի 1-ը Ջիբրալթարում կանցկացվի Tradewise Chess Festival շախմատի ավանդական փառատոնը: Գլխավոր մրցաշարում (շվեյցարական մրցակարգ, 10 տուր) հանդես կգա հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մասնակիցների շարքում են հայտնի շախմատիստներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դավիթ Նավարան (Չեխիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) և այլք, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: