22 հունվարի 2018 - 22:31 AMT
Մխիթարյանն «Արսենալի» խաղացող է` պաշտոնապես

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» հայտարարվել է պաշտոնապես: Տեղեկությունը հայտնվել է լոնդոնյան ակումբի վեբկայքում:

«Երջանիկ եմ, որ ավարտեցինք գործարքը: Այն իրականություն դարձավ, որովհետև միշտ երազել եմ խաղալ «Արսենալի» համար: Այժմ ես այստեղ եմ, և բոլոր ջանքերս կգործադրեմ ակումբի հետ պատմություն կերտելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Հենրիխը բազմակողմանի խաղացող է: Նա ստեղծում է դրվագներ, լավ պաշտպանվում է ու գործին ճիշտ վերաբերմունք է ցույց տալիս», - ասել է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ավելի վաղ, Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի գործարքում ընդգրկելու մասին տեղեկությունները։ Բազմաթիվ հրապարակումների համաձայն, հայ կիսապաշտպանը պիտի տեղափոխվեր ՄՅՈՒ-ից Արսենալ՝ որպես հավելավճար լոնդոնյան ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց։«Իմ պատկերացմամբ, այդպես էլ լինելու է։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Աշխատավարձի հարցը խնդիր չի առաջացնի», - ասել էր նա։

Կարդացեք նաև. Goal. Մխիթարյանն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից կլինի