23 հունվարի 2018 - 10:42 AMT
«20 ֆունտ՝ ճիշտ արտասանության համար». «Արսենալի» ֆաները սովորում են Հենոյի անունը

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանի անունը ճիշտ արտաբերելու «մարտահրավերի» են մասնակցում. ճիշտ արտասանողին՝ 20 ֆունտ է տրվում:

Ակցիային մասնակցած երկրպագուներից միայն մեկն է կարողացել տառ առ տառ արտաբերել 29-ամյա հայ ֆուտբոլիստի անունն ու ազգանունը և ստանալ իր «մրցանակը»:

Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տրանսֆերի մասին: Լուրը հրապարակվել էր լոնդոնյան ակումբի կայքում: