23 հունվարի 2018 - 17:51 AMT
Որ համարի ներքո կխաղա և որքան կստանա Մխիթարյանը «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում շաբաթական £200.000-ից ավելի աշխատավարձ է ստանալու: Այս մասին գրում է Daily Star-ը:

29-ամյա հայ ֆուտբոլիստը «զինագործների» հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր:

Հայտնի է նաև, որ Մխիթարյանը կրելու է 7 համարի մարզաշապիկը։ «Մխիթարյան» գրությամբ մարզաշապիկները վաճառքի համար արդեն հասանելի են երկրպագուներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» հայտարարվել է պաշտոնապես: Տեղեկությունը հայտնվել է լոնդոնյան ակումբի վեբկայքում: