24 հունվարի 2018 - 13:22 AMT
ՀՀ-ում սպանդանոցային ցանց կստեղծվի

Հայաստանի ամբողջ տարածքում 21 նոր սպանդանոց կկառուցվի, որոնք կգործեն հուլիս ամսից: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել սանիտարական պահանջներին համապատասխան, թույլ կտա սպառողին մատակարարել անվտանգ մսամթերք:

Ակնկալվում է, որ հանրապետությունում նորմը պարտադիր դառնալուն զուգահեռ, կգործի առնվազն 71 սպանդանոց: Գնահատված անհրաժեշտ քանակը 40-70 է՝ կախված հզորությունից:

Ակնկալվում է նաև մսի գնանկում պարտադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց հետո: