19 սեպտեմբերի 2002 - 20:06 AMT
ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ՄԵԶ ՈՉ ՊԱԿԱՍ, ՔԱՆ ՀԱՅԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Ռուսաստանի որոշ քաղաքներում վերջերս տեղ գտած հակահայկական հարձակումների եւ ապօրինի գաղթի խնդիրը մտահոգում է մեզ ոչ պակաս, քան հայ գործընկերներին: Այդ մասին Երեւան իր այցելության ավարտից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Նրա խոսքերով, ազգայնականության ցանկացած դրսեւորում հասարակ խնդիր չէ: «Այն լուծվում է ժամանակի ընթացքում եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: