Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ֆիլմ է նկարահանում Ուկրաինայի մասին, որը կոչվում է «Ուկրաինայի վերածնունդը». դրա թիզերն արդեն համացանցում է:
Ֆիլմի նկարահանումներն ընթանում են Օդեսայից ոչ հեռու՝ Սև ծովի ափին:
«Սա աներևակայելի է: Միայն տեսեք՝ ազատություն և բաց տարածք: Սա ուղղակի հրաշք է, գեղեցկություն է... »,-ասում է ֆիլմում Սահակաշվիլին, որից հետո մեջքով ընկնում է թաց ավազի վրա և տարածում ձեռքերը:
Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ ֆիլմը մի քանի մասից է բաղկացած լինելու՝ նոր պետության, տնտեսության, բանակի, աշխարհագրության, տեխնոլոգիաների և ուկրաինացիների մասին:
Սահակաշվիլին պատմում է, թե ինչ դրախտավայրի կարելի է վերածել Սև ծովի ափը՝ կառուցել հյուրանոցներ, խաղատներ, ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր: