26 հունվարի 2018 - 14:04 AMT
Samsung Galaxy S9-ի ներկայացման օրը հայտնի է

Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Unpacked հաջորդ միջոցառման ամսաթիվը և ակնարկել Galaxy-ի ապագա առաջատար սմարթֆոնների անվանումը:

Դա տեղի կունենա փետրվարի 25-ին՝ փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը Բարսելոնայում կայանալիք MWC 2018 ցուցահանդեսին ընդառաջ: Հրավերի մեջ տեսանելի է 9 թիվը, որն ակնարկում է Galaxy S9 անվանումը: Հիշատակվում է նաև տեսախցիկի «վերաիմաստավորումը», այսինքն արտադրողը հատուկ ուշադրություն կդարձնի հենց այդ ասպեկտին, գրում է Ferra.ru-ն:

Ըստ նախնական տվյալների, Galaxy S9-ի և Galaxy S9+-ի դիզայնը գործնականում անփոփոխ կմնա՝ բացառությամբ մեկ տարրի: Անկախ տեսախցիկի տեսակից, սմարթֆոնների հետևի պանելի տարրերը ուղղահայաց կլինեն՝ տեսախցիկի մոդուլի տակ մատնահետքերի սքաներով: Դա պետք է որ լուծի օբեյկտիվի աղտոտման հարցը:

Սմարթֆոնները ստացել են Star 1 և Star 2 կոդային անվանումներ, մոդելային համարներն են՝ SM-G960 и SM-G965: Դիսփլեյները ևս չեն փոխվի՝ 5,8- և 6,2 դյույմանոց Super AMOLED էկրաններ կոր եզրերով:

Samsung Galaxy S9-ը և Galaxy S9+-ը առաջին սմարթֆոնները կլինեն 10-նանոմետրանոց Qualcomm Snapdragon 845-ով:

Ավելի մեծ էկրանից բացի Galaxy S9+-ն ավելի շատ օպերատիվ հիշողություն կունենա՝ 6 ԳԲ Galaxy S9-ի 4 ԳԲ փոխարեն, ինչպես նաև կրկնակի տեսախցիկ Galaxy Note 8-ի նմանությամբ: