26 հունվարի 2018 - 14:39 AMT
Հավաքականի գլխավոր մարզիչ. Մխիթարյանը խնդիրներ ուներ Մոուրինյոյի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ է ունեցել ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այս մասին գրում է բրիտանական Тhe Daily Mail-ը:

«Ես զայրացած եմ Մոուրինյոյի վրա՝ Մխիթարյանին խաղալու հնարավորություն չտալու համար: Նոր ակումբում Մխիթարյանի վրա ճնշում չի լինի: Վենգերը սիրում է, երբ իր ֆուտբոլիստներն ինքնադրսևորվում են, և նա ուզում է՝ նրանք ավելի լավ ֆուտբոլ խաղան», - ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով, Մխիթարյանն իր ոճով համապատասխանում է «Արսենալին», և ինքը երջանիկ է նրա տեղափոխության համար:

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:

Ընթերցեք նաև. Փորձագետները՝ Մխիթարյանի մասին․ «Հիանալի տրանսֆեր», «բարձրակարգ ֆուտբոլիստ»