26 հունվարի 2018 - 16:45 AMT
Daily Mail. Հայ բանվորը ձեռքը հալած մետաղի մեջ է մտցրել ու այրվածք չի ստացել

Հայաստանի մետաղաձուլական արտադրությունում աշխատող աշխատակիցներից մեկը տեսանյութում ցույց է տվել, թե ինչպես կարելի է դիպչել հալչող մետաղին ու այրվածք չստանալ: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը՝ ուաշդրություն դարձնելով այդ հետաքրքիր դեպքի վրա:

Տեսանյութը նկարահանվել է Հայաստանի մետաղաձուլական արտադրամասերից մեկում՝ երևում է, թե ինչպես է երիտասարդ տղամարդը, որը սկզբում հագնված է ըստ անվտանգության կանոնների պահանջի, հանում է համազգեստն ու ձեռնոցները և անպաշտպան ձեռքով 3 անգամ հարվածում հեղուկ մետաղի շիթին: Դրանից հետո նա ցույց է տալիս ձեռքը, որի վրա չկա այրավծքի ոչ մի հետք:

Պողպատն ու երկաթը հալվում են 1400-1600 աստիճանի պայմաններում:

Խորհուրդ չի տրվում ինքնուրույն փորձել նույնը կրկնել:

Այրվածքների բացակայության պատճառը Լեյդենֆրոսթի էֆեկտն է, որի դեպքում, եթե թաց ձեռքն ավելի տաք մարմնի է դիպչում, գոլորշու մեկուսիչ շերտ է առաջանում, որը մի քանի վայրկյան պաշտպանում է ձեռքն այրվածքից: