5 մարտի 2008 - 16:56 AMT
Ռոբերտ Քոչարյան. Մենք պետք է միասին աշխատենք Հայաստանի վարկանիշի վերականգնման ուղղությամբ
Երեւանում իրադարձությունները ուժեղ հարված են հասցրել Հայաստանի վարկանիշին, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, դեռեւս մեկ ամիս առաջ Հայաստանը կայուն, արագ զարգացող պետություն էր, եւ ամեն ինչ փոխվեց մեկ ակնթարթում: «Երբ ես նայում եմ տեսագրությունները դեպքի վայրից, ինձ ամոթի զգացում է համակում: Հավատս չի գալիս, որ նման բան կարող էր լինել մեր երկրում»,- նշել է նա: «Մենք պետք է համաձարկություն ունենանք սթափ գնահատական տալու այն ամենին, ինչ տեղի ունեցավ եւ միասին պետք է աշխատենք Հայաստանի վարկանիշի վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: