27 հունվարի 2018 - 10:42 AMT
Թրամփին «Արսենալի» մարզաշապիկ են նվիրել ու խնդրել գլխավորել ակումբը

Բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը նրան է նվիրել «Արսենալի» մարզաշապիկն ու խնդրել է գլխավորել ակումբը Արսեն Վենգերի փոխարեն:

«Այն պահը, երբ ես հրավիրում եմ նախագահ Թրամփին դառնալ «Արսենալի» նոր մարզիչը, քանի որ նա ուժեղ պաշտպանական պատ է կառուցում, ունի հարձակողական փիլիսոփայություն և ցանկացած գնով ուզում է որքան հնարավոր է շատ մրցանակներ նվաճել»,-գրել է Մորգանը Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Eurosport-ը:

Լրագրողի գրառումը մեկնաբանել է «Արսենալի» պաշտպան Էքտոր Բելյերինը՝ գրելով. «Հուսով եմ, նա հրաժարվեց»:

Փիրս Մորգանը «Արսենալի» ակտիվ երկրպագու է, որը 2015-ից սկսած քննադատում է թիմի խաղը: «Հրետանավորները» 6-րդն են ԱՊԼ աղյուսակում՝ առաջատար «Սիթիից» հետ մնալով 23 միավորով: