5 մարտի 2008 - 18:01 AMT
Կոնստանտին Զատուլին. Մենք պաշտպանում ենք այն միջոցները, որոնք նախաձեռնվել էին Հայաստանի իշխանությունների կողմից
Ռուսաստանին շահավետ չէ Հայաստանում «գունավոր» հեղափոխությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավորը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Այսօր նրանք, ովքեր աջակցում են Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, պետության դեմ են հանդես գալիս: Դատելով այն տեսանյութից, որը մենք տեսել ենք հեռուտատեսությամբ, Հայաստանում վերջերս տեղի ունեցած անկարգությունները իշխանությունների վրա հարձակվելու միջոց էր, որը ոչ մի երկրում իշխանությունը չպետք է հանդուրժի»,- ասել է Զատուլինը:

Նա խորհուրդ է տվել Երեւանում ՌԴ դեսպանատանը, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ-ին ավելի օպերատիվ պատասխան տալ Հայաստանում տեղի ունեցող երեւույթներին: «Մենք Ռուսաստանում չենք հանդիսանում Հայաստանում տեղ ունեցող իրադարձությունների դատավորներ, սակայն մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որեւէ «գունավոր» հեղափոխություն չլինի: Մենք պաշտպանում ենք այն միջոցները, որոնք նախաձեռնվել էին Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասել է Պետդումայի պատգամավորը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: