27 հունվարի 2018 - 12:53 AMT
Ռուս մարզիկներն Օլիմպիադայում ՌԴ դրոշ միայն ննջասենյակներում կկախեն

Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, վարքագծի կանոններ է մաշկել, որոնք պետք է պահպանեն Փհենչհանի Օլիմպիադայի ժամանակ «Ռուսաստանի օլիմպիականները»: Մասնավորապես մարզիկներին արգելվում է հրապարակավ երգել ՌԴ օրհներգը, ցուցադրել դրոշն ու զինանշանը, այդ թվում ԶԼՄ-ներում ու սոցցանցերում: ՄՕԿ-ը մանրամասնել է, որ միակ տեղը, որտեղ կթույլատրվեն ՌԴ դրոշները, կլինեն մարզիկների ննջասենյակները, գրում է Meduza-ն:

Բացի այդ, ըստ կանոնների, ռուսաստանցի մարզիկները Փհենչհանում կարող են կրել միայն այն մարզահագուստը, որին հավանություն է տվել ՄՕԿ-ը: Նաև ռուսաստանցի մարզիկներին կարգելվի այցելել իրենց համար ՌԴ Օլիմպիական կոմիտեի կամ այլ կազմակերպության կողմից կազմակերպված պարգևատրման «այլընտրանքային» արարողությունները:

Փհենչհանի ձմեռային Օլիմպիադային կմասնակցի ՌԴ 169 մարզիկ: Դոպինգային սկանդալի պատճառով նրանք հանդես կգան չեզոք դրոշի ներքո: Պարգևատրման արարողություններում ՌԴ օրհներգի փոխարեն կհնչի օլիմպիականը: Մարզահագուստի վրա չեն լինի ՌԴ ոչ դրոշը, ոչ զինանշանը: