27 հունվարի 2018 - 12:25 AMT
Գիտնականները գտել են բոլոր ժողովրդների համար ունիվերսալ շփման լեզուն

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկության համար շփման ունիվերսալ լեզու կարող է համարվել երաժշտությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology-ում:

Գիտնականները հետզոտման մեջ ներառել են 750 օգտատերի աշխարհի 60 երկրից: Նրանց առաջարկել են երաժշտական հատվածներ լսել պատահական սկզբունքով ընտրված կոմպոզիցիաներից: Ներառվել են բազում ժողովրդների և մշակույթների երաժշտական ստեղծագործություններ, գրում է Lenta.ru-ն:

Հետազոտթւան մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին՝ թե որ ժանրին (երգ, պար, օրորոցային) է պատկանում այս կամ այն կոմպոզիցիան, և պատմել սեփական զգացմունքների մասին: Թեև օգտատերերը չեն իմացել մեղեդիների ծագման մասին, դրանց բնույթն ու ժանրը շատ հստակ են որոշել: