27 հունվարի 2018 - 13:21 AMT
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Մեր հակառակորդ երկրների էներգետիկ պաշարներն ինքնըստինքյան ՀՀ-ն դարձնում են «կանաչ» երկիր

Պատմականորեն մեր հակառակորդ երկրները էներգետիկ հարուստ պաշարներ են ունեցել, ինչը Հայաստանն ինքնըստինքյան «կանաչ» երկիր է դարձնում: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կալիֆոռնիայի նահանգի նախաձեռնությամբ ՀՀ դեսպանատանը կազմակերպված շրջակա միջավայրի պահպանության համաժողովին:

Դեսպանի խոսքով, 1990-ականների էներգետիկ ճգնաժամից հետո Հայաստանում լավ են գիտակցում էլեկտրական էներգիայի արժեքը:

Անդրադառնալով Կալոֆոռնիայի օրինակով «կանաչ» տնտեսություն զարգացնելու հեռանկարին, Հովհաննիսյանը նշել է, որ նահանգը Հայաստանի տնտեսական կարևորագույն գործընկերն է. դրա տնտեսական հիմնական ուղղություները համընկնում են Հայաստանում առավել ակտիվ ուղղությունների հետ:

Համաժողին «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գրքի հեղինակ Դայան Ուիթենբերգն էլ նկատել է, որ Հայաստանը, չունենալով բնական մեծ պաշարներ, ունի արևային և քամու էներգիայի արտադրությունը զարգացնելու մեծ ներուժ:

«Կալիֆոռնիայի օրինակն ապացուցեց՝ կարելի է լուրջ տնտեսական աճ գրանցել մաքուր արտադրության պայմաններում», -ասել է նա: