27 հունվարի 2018 - 13:54 AMT
Արոնյանը ոչ ոքի է խաղացել Tradewise Chess Festival-ի 4-րդ տուրում

Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցի հետ:

Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել սպիտակներով Վլադիմիր Եպիշինի հետ, որը նույնպես ՌԴ-ն է ներկայացնում:

Չորս տուրից հետո Արոնյանը 3 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը, իսկ Մկրտչյանը 2.5-ով՝ 78-րդ: