5 մարտի 2008 - 18:07 AMT
ՆԱՏՕ ԽՎ. Ղարաբաղի հակամարտության եւ Կոսովոյի հարցի միջեւ ոչ մի ընդհանրություն չկա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կոսովոյի հարցի միջեւ որեւէ ընդհանրություն չկա, դրանք տարբեր հակամարտություններ են, եւ այստեղ հնարավոր չէ նույնատիպ սկզբունքների կիրառումը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ) նախագահ Ժոզե Լելոն: «Կոսովոյի հարցը չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում»,- ընդգծել է նա: Լելոն նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորման կողմնակիցը միջազգային իրավական սկզբունքների շրջանակներում, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը: