27 հունվարի 2018 - 15:15 AMT
Ռոնալդու. «Ռեալում» եմ ուզում մնալ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր չէ առաջիկայում հեռանալ ակումբից: «Ես ապրում եմ Մադրիդում 2009-ից: Ինձ դուր են գալիս կլիման և մարդիկ: Իսպանիան մոտ է Պորտուգալիային, այնտեղ կարելի է մեքենայով հասնել: Անշուշտ, ես ուզում եմ «Ռեալում» մնալ»,-ասել է Ռոնալդուն, հայտնում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

«Իսպանիան գերազանց երկիր է, ես սիրում եմ երկիրն ու ակումբը»,-հավելել է Ռոնալդուն:

«Ռեալի» կազմում Ռոնալդուն 4 անգամ «Ոսկե գնդակ» է նվաճել: 2017/18թթ. խաղաշրջանում նրա հաշվին 18 գոլ և 4 գոլային փոխանցում կա: